Եվրոպայի ամենագրավիչ քաղաքները անշարժ գույքի շուկայում ներդրումներ անելու համար վերլուծաբաններն անվանում են Փարիզը, Մադրիդը, Ամստերդամը, Ֆրանկֆուրտը և Լոնդոնը։ 2017 թվականի համեմատությամբ՝ Փարիզը այս վարկանիշային աղյուսակում հինգերորդից առաջին տեղ է բարձրացել։

Մակրոնի ընտրվելուց հետո տրամադրությունների փոփոխություն է նկատվել Ֆրանսիայում և հետագա տնտեսական ազդակ, որ այն իր հետ բերեց։ Մադրիդի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը նկատվում էր շնորհիվ ընդհանուր տնտեսական ցուցանիշների բարելավման։ Ազատ տարածքների նվազոմը Ամստերդամում ժամանակի ընթացքում դարձրեցին այն ավելի գրավիչ ներդրումային տեսակետից։ Գերմանիայի ներկայիս տնտեսության ուժն ու առաջարկի դեֆիցիտը շարունակում են մեծացնել ներդրողների պահանջարկը նրա բոլոր հիմնական շուկաներում։