Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Լոնդոնի «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում, հայտնում է ակումբի կայքը։

29-ամյա Մխիթարյանից բացի, 4 թեկնածուների թվում են նաեւ գերմանացի Մեսութ Օզիլը, ուելսցի Աարոն Ռեմզին ու բոսնիացի Գրանիտ Ջական։ Քվեարկությունն անցկացվում է «Արսենալի» կայքում։