Ղազախստանի իշխանությունները սպառնացել են արգելափակել հայտնի սոցկայքերը՝ Facebook-ը, Youtube-ն ու Twitter-ը։ Դա կարվի այն դեպքում, եթե այս կայքերը ղազախ օգտատերերի համար չսահմանափակեն «Դեմոկրատական ընտրություն» կուսակցության նյութերի հասանելիությունը, որը ծայրահեղական է ճանաչված։

Նշվում է, որ դատական որոշումը ի կատար ածելու անհրաժեշտության մասին տեղեկացնող նամակները ուղարկվել են Facebook, Youtube, Twitter, Instagram, ինչպես նաև ռուսական «ВКонтакте», «Одноклассники» ընկերությունների հասցեներով։ Instagram–ը, «ВКонтакте»–ն, «Одноклассники»–ն և Telegram–ն արդեն ամբողջովին կամ մասնակի հեռացրել են արգելված նյութերը իրենց էջերից։