Մարտի 29-ին, ժամը 18:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բյուրավան գյուղի սկզբնամասում գտնվող տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ն. Ստեփանյան փողոցի թիվ 2 տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:18-ին, մարվել` 19:35-ին:

Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):