Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության  նիստի ժամանակ գործադիրի անդամներին հիշեցրեց «Մաքուր Հայաստան» ծրագրի մասին: Նա նշեց, որ 2017 թվականի փետրվարի 16-ին մեկնարկեց այդ ծրագիրը, որի շրջանակներում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջագերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվել են մի շարք աշխատանքներ: «Արդյունքում ունեցել ենք այս պատկերը. 2018 թվականի մարտի դրությամբ 2031 աղբահանոցներից մաքրվել կամ կոնսերվացվե է 1622-ը, դեռևս փակման են ենթակա 108-ը, բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում ևս նշանակվել են ծրագրի պատասխանատուներ: Աղբհանության պայմանագրի կնքման ու հավաքագրման մասով պայմանագրերի թիվը դեռևս բավարար ու ընդունելի չէ՝ չնայած դրական զարգացումներին»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Ըստ վարչապետի՝  դեռևս առկա է համակարգված նոր միջոցառումների անհրաժեշտություն:  Ելնելով վերոգրյալից  նա հանձնարարեց Տարածաքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, մարզպետներին, առաջարկեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու համայնքների ղեկավարներին 10-ը օրվա մեջ մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի նոր գործողությունների ծրագիր, սահմանել հստակ ժամանակացույց՝ ներառելով բոլոր շահագրգիռ կառույցներին, նախատեսել, որ իրավաբանական աձանց հետ աղհանման պայմանագրերն ավարտին հասցնել հունիսի մեկը, թերությունների դեպքում կկիրառեն համապատասխան միջոցներ, ուշադրություն դարձնել առաջիկայում նախատեսված համապատասխան միջոցառումների, բնական ու պատմական հուշարձանների տարածքը մաքուր պահելուն:

Վարչապետը հանձնարարեց Դավիթ Լոքյանինին նաև մինչև ապրիլի 15-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել ժամանակացույցը, ապահովել ապրիլի 14-ին համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված համապատասխան աշխատանքները: