Լուսանկարիչ Եվգենին փրկել է Կեմերովոյի առևտրաժամանցային կենտրոնում հրդեհից 30 երեխայի` իր ձեռքի տակ եղած հակագազի շնորհիվ, որը նա օգտագործում էր մանկական քվեսթներ անցկացնելիս:

Երիտասարդը առաջիններից մեկն է նկատել հրդեհը, նրա հարթակը կինոթատրոնից փոքր-ինչ հեռու է եղել` գրում է Комсомольская правда-ն:

Բոցը նկատելով` նա հագել է հակագազը, որն իր հետ է եղել որպես աշխատանքային ռեկվիզիտ և ծխի միջով գնացել երեխաներին փրկելու:

Քվեսթների  հետ աշխատելու շնորհիվ նա գիտեր, թե ինչպես արագ երեխաներին հավաքել, և կարողացել է երեխաներին կրակից տանել դեպի ելք:

Փրկարարական գործողության մասնամասները նա չի կարող հրապարակել, քանի որ գործում որպես վկա է ներգրավված և իրավունք չունի մանրամասներ ներկայացնելու: