ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ վետերանների հարցերով նախարար Դևիդ Շուլկինը հրաժարական է տալիս։ Սպիտակ Տան ղեկավարը հավելել է, որ Շուլկինի տեղն այսուհետ զբաղեցնելու է իր անձնական բժիշկը՝ դոկտոր Ռոննի Ջեքսոնը։ «Ամրիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ Տան աղբյուրները հայտնել են, որ առայժմ ժամանակավոր պաշտոնակատարը կլինի պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուիլկին։