Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթթաh ալ-Սիսին երկրի տարածքում մի շարք ընտրատեղամասերում անցկացված նախնական հաշվարկից հետո մեծ տարբերությամբ առաջ է անցել իր մրցակցից, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով « Youm7» պարբերականի պորտալին: Թերթի՝ ընտրատարածքներից ստացվող տվյալների համաձայն՝ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին մեծ տարբերությամբ առաջ է անցել իր մրցակցից՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը:

«5934 ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալները վկայում են նախագահ Աբդել Ֆաթթա ալ Սիսիի առավելության մասին, որի օգտին քվեարկել է 9 միլիոն 200 հազար մարդ, մինչդեռ նրա մրցակից Մուսայի օգտին քվեարկել է 250 հազար մարդ», — հաղորդում է պարբերականը:

Եգիպտոսի ժողովուրդը ընտում էր պետության ապագա ղեկավարին երկու թեկնածուներին. նախագահի պաշտոնին հավակնում են Եգիպտոսի ներկայիս առաջնորդ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին եւ հայտնի քաղաքական գործիչ, «Ալ-Գեդ» կուսակցության առաջնորդ Մուսա Մուսթաֆա Մուսան: