Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 58.5-րդ կմ հատվածում ՝ Սևանի վարչական տարածքում, բախվել են Արարատ քաղաքի բնակիչ, 59-ամյա Արարատ Կարապետյանի վարած КрАЗ մակնիշի 848 ԼՍ 63 համարանիշի և Արմավիրի մարզի Բագարան գյուղի բնակիչ, 36-ամյա Սպարտակ Հարությունյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 QF 855 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվ են գործել նաև Սևանի շտապօգնության հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր 06-ի վարորդին տեղափոխել են հիվանդանոց:

Շարունակությունն՝ այստեղ: