Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին այցելել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ եւ ծանոթացել գյուղերում բարեկարգման ծրագրերի իրականացմանը:

Երկրի ղեկավարը կարեւորել է գյուղական բնակավայրերի շարունակական եւ համաչափ զարգացումը՝ համարելով այն Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման եւ ժողովրդագրության բարելավման կայուն հիմքերից մեկը:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների որակի եւ արդյունավետության պահպանման ուղղությամբ: