Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 28-ին, ժամը 02:09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների եւ քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է 1980 թ. ծնված Ա. Ե.-ի ինքնասպանության փորձը: