ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել էՄիջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում կազմակերպված «ՄՀՄԻնոր դարաշրջանի 25 տարին» խորագրովմիջազգային գիտաժողովինորին հրավիրված են ՄՀՄԻ անդամպետությունների գիտությանկրթությանինովացիոն ոլորտինախարարներկառավարությունների լիազոր ներկայացուցիչներդեսպաններ և այլ պատվավոր հյուրեր միջազգային գիտականհամայնքիցԳիտաժողովում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է եկել ելույթովՇնորհավորելով  Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բոլոր գիտնականներին, մասնագետներին և  աշխատակիցներինՀՀ ԿԳնախարարը կարևորել է անդամ երկրների միջև գիտատեխնիկական փոխշահավետ գործակցության հետագա զարգացումը. «Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ շրջանակում ընդգրկվել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կազմում դրա ստեղծման պահից` 1956 թվականի մարտի 26–ին ստորագրված Համաձայնագրի հիման վրա։ Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականից ՄՀՄԻ–ի անդամ պետություն է։

Այդ բավականին երկար ժամանակահատվածում շատ ամուր կապեր են հաստատվել Հայաստանի գիտական կենտրոնների, նախևառաջ` Երևանի պետական համալսարանի և Երևանի ֆիզիակայի ինստիտուտի հետ։

Հայ մասնագետները մասնակցում են ՄՀՄԻ–ի բազմաթիվ խոշոր նախագծերի։ Նախևառաջ, դա հնարավորություն է ընձեռում մեր երկրի շահերի շրջանակում անցկացնել այն հիմնարար և կիրառական հետազոտությունները, որոնք տարբեր պատճառներով չեն կարող իրականացվել երկրի ներսում։

Երկրորդ՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջոցով հայ ֆիզիկոսներն ու ճարտարագետները գիտատեխնիկական գործակցություն են զարգացնում երկրի միջուկային այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք են Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը, DESY–ն (ԴԵԶԻ) և այլն։

ՄՀՄԻ–ի հետ գիտական համագործակցությունն ինչպես ԱՊՀ–ի, այնպես էլ արտերկրի բազմաթիվ մասնակից երկրների հետ ուղիղ կապերի լայն հնարավորություններ է ընձեռում: ՄՀՄԻ-ն  մեծ դերակատարում  է ունեցել և այժմ էլ պահպանում է այդ կարգավիճակը Հայաստանի գիտական կադրերի պատրաստման գործում՝ տեսական ֆիզիկայի, ատոմային միջուկի և բարձր էներգիաների ֆիզիկայի ուղղություններով։ Մենք շահագրգռված ենք մեր ուսանողների և ասպիրանտների ակտիվ մասնակցությամբ ՄՀՄԻ ուսումնագիտական կենտրոնում իրականացվող կրթական ծրագրերում»,- նշել է Լևոն Մկրտչյանը։ ՀՀ ԿԳ նախարարը նաև ընդգծել է, որ հայկական կողմը  հետաքրքրված է, որ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը իր նախագծերում հատուկ ուշադրություն դարձնի բնագիտական ուղղությանը, ԵՄ Հորիզոն 2020 նախագծին, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում կլաստերների սետղծմանը:

«Համապատասխան կրթական կլաստերների ստեղծումը կնպաստի բիզնես-նախագծերի և տվյալ ոլորտի հիմնարար հետազոտությունների միավորմանը, ինչպես նաև «կրթություն-գիտություն-արտադրություն» եռանկյունու իրագործման համար նոր տեխնոլոգիաների, մեթոդների, շարժիչ մեխանիզմների արդիական մշակումներին»,- իր խոսքոմ նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ  հայրենական համալսարանները միշտ չէ, որ համաշխարհային շուկայում մրցունակ  են՝ թեև նրանք իրենց կազմում ներառում են հետազոտական բաղադրիչ և իրականացնում են տեխնոլոգիական գիտելիքի տրանսֆեր:

«Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ գործակցությունը չափազանց կարևոր և անհրաժեշտ է Հայաստանում միջուկային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, միջազգային հետազոտություններում հայ գիտնականների ինտեգրման և այդ բնագավառի կադրերի պատրաստման գործում, քանի որ այն նպաստում է ձեռնարկություններում նոր բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև նրանց դերի ավելացմանը համաշխարհային շուկայում»,-հայտարարել է Լևոն Մկրտչյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ինստիտուտի հետ գործունեության հետագա ընդլայնմանը և խորացմանը։