«Զիմնայա վիշնյա» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը կալանավորվել է. փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Քննության տեղեկություններով՝ նա հրդեհի ազդանշան ստանալուն պես անջատել է ահազանգման համակարգը:
Սակայն կալանավորը  պատմել է, որ ահազանգից հետո համակարգը սկսել է անկանոն միանալ չորրորդ հարկում: Նա, անվտանգության համակարգի էկրանի վրա կինոթատրոնի միջանցքում ծուխ տեսնելով, անմիջապես զանգահարել է 112 և հայտնել, որ առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել:

Ըստ նրա՝ ինքը հայտնել է, որ ծանուցման կոճակը սարքին չէ, և այդ մասին նա ավելի վաղ հայտնել էր ղեկավարությանը: