Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայատարարել է, որ ՌԴ-ն չի հանդուրժի Արևմուտքի երկրների կոպտությունը և կպատասխանի ռուս դիվանագետների արտաքսմանը։  «Չկասկածեք, կպատասխանենք»,-ընդգծել է նա։

Նախարարը հավելել է, որ Ռուսաստանը հասկանում է, որ դա միջազգային հարթակներում Վաշինգտոնի կողմից օգտագործվող մեծ ճնշման ու շանտաժի արդյունքն է։