«Ռեալի», «Բարսելոնայի» եւ Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն նշել է հունիս-հուլիսին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ֆավորիտներին:

«Կարծում եմ՝ տիտղոսի համար կպայքարեն Գերմանիան, Բրազիլիան, Արգենտինան եւ Իսպանիան: Ուժեղ հավաքական ունի նաեւ Ֆրանսիան: Բայց հիմնական ֆավորիտը Գերմանիայի հավաքականն է: Նրանք ունենք մեծ փորձ եւ պատմություն»,- Ֆիգուի խոսքը մեջբերում է Goal.com-ը: