Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առևտրի կենտրոնի կինոսրահներում բազմաթիվ դռներ արգելափակված են եղել կինոդիտման ժամանակ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը:

«Մենք այժմ պարզում ենք, թե ինչու է այդպես պատահել: Վարկածներից մեկի համաձայն՝ դա արվել է, որպեսզի տոմս չունեցող երիտասարդները չմտնեն կինոսրահ: Փակել էին մինչև կինոցուցադրության ավարտը, ոչ ոք չի մտել և դուրս չի եկել», — ասել է քննչական գերատեսչության ղեկավարը: