«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արարատի մարզում կրքերը չեն հանդարտվում. մարզի նախկին «նայողները» ոչ մի կերպ չեն մարսում մարզը վերահսկողության տակ պահելու Գրիգորյանների հնարավորությունները: Բանն այն է, որ Գրիգորյանների դեմ «սրբազան պատերազմ» են մղում մարզպետի աթոռի վրա աչք ունեցողները, որոնցից ամեն մեկն ուզում է ինքը լինել «այդ մարզպետունին». Մուրադ Մուրադյանը պայքարում է իր, Հովիկ Աբրահամյանը` որդի Արգամի, Ալիկ Սարգսյանը, խաղալով երկուսի միջեւ, մտածում է` աթոռն իրեն կհասնի:

Արգամիչենք իրենց հերթին եռափուլ ծրագիր ունեն. պլան «ա»-ով Արգամը կդառնա մարզպետ, պլան «բ»-ով կվերցնեն ողջ մարզը, պլան «գ»-ով գոնե կհասնեն նրան, որ Արամայիս Գրիգորյանին կհանեն` ով գա-գա: Ասում են նաեւ՝ Արգամիչենք չեն կարողանում «պայմանավորվել» Գրիգորյանների հետ, որովհետեւ վերջիններս պահում են Սերժ Սարգսյանի գիծը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում