SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 22-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Արմավիրի բանտում, պարզվել է, որ մարտի 21-ին անհայտ անձը իրացնելու նպատակով քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում չպարզված եղանակով ապօրինի պատրաստել է զգալի չափերի «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող 3.6 մլ պղտոր հեղուկ, ինչը մեկանգամյա օգտագործվող ներարկիչով փոխադրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված թմրամիջոցը փոխանցվել է թիվ 40 խցի դատապարտյալ Էդուարդ Գասպարյանին, և բանտի աշխատակիցները նշված թմրամիջոցը հայտնաբերել են նրա գուլպայի մեջ։