ՀՀ արտակարգ իրավիճակների նախարուություն մարտի 26-ին, ժամը 09:41-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի այգում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այգում հայտնաբերվել է մեկ հակատանկային արկ:

Փրկարարները սահմանազատել են այգու տարածքը: Ոստիկանության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն՝ մինչ սակրավորների մոտենալը: