ՌԴ-ի Քննչական կոմիտեն կազմակերպել Է Կեմերովոյի Առեւտրաժամանցային կենտրոնում զոհվածների հարազատների գենետիկական նյութի ստացման աշխատանքը: Այդ մասին հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ներկայացուցիչը սելեկտորային խորհրդակցության ժամանակ:

«Քննչական կոմիտեի ներկայացուցիչները կազմակերպել են տուժած քաղաքացիների հարազատների գենետիկական նյութի ստացման աշխատանքը»,- ասել Է ԱԻՆ-ի ներկայացուցիչը: Խորհրդակցությունը տեղի Է ունեցել Կեմերովոյում: Ըստ վերջին տվյալների՝ Կեմերովոյի առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհից զոհվել Է 64 մարդ: