Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի արեւմտյան երկրների եւ Ուկրաինայի գործողություններին, որոնք «Սկրիպոլի գործի» հետ կապված հայտարարել են ռուս դիվանագետների եւ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին: Այդ մասին հայտարարել են Կրեմլում:

Կրեմլի պաշտոնական արձագանքը արտահայտվել է նախագահի մամոլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կողմից: Նախագահի ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանը ափսոսում է Արեւմտյան երկրների կողմից ընդունված որոշման մասին: Պատասխանը հայելային կլինի:

Ռուսաստանի դիվանագետների եւ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների արտաքսման մասին մարտի 26-ին հայտնել են Միացյալ Նահանգները, Կանադան, Ուկրաինան եւ եվրոպական պետութունները, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Չեխիան եւ այլն։ Ամենաշատ դիվանագետների արտաքսել են Վաշինգթոնից, 48 դիվանագետի եւ ՄԱԿ-ի 12 աշխատակիցների։ Սպիտակ տանը նրանց մեղադրել են ռուսաստանյան հետախուզության համար աշխատելու եւ «դիվանագիտական կարգավիճակի չարաշահման» մեջ։ Բացի այդ, Վաշինգթոնի որոշմամբ, փակվել է Սիեթլում ՌԴ հյուպատոսարանը։