«Նախնական տվյալներով` ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Լրացուցիչ տեղեկություն կհայտնենք հավելյալ»,- այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի,12 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 2-ի վիճակը ծանր է: