66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դստեր թունավորման հետ կապված՝ միջազգային սկանդալը նոր թափ է հավաքում: Քիչ չէր ՌԴ-ի հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների սրումըտ, այն, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հիմա էլ ԵՄ շատ երկրներ հետ են կանչում իրենց դեսպաններին:

Երեկ Լեհաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման մասին:

Մերձբալթիկայի երկրները ևս դիտարկում են այս քայլը: