ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ 2-րդ մասի 4-րդ կետով, 309-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

ՀՔԾ-ից հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել Լ. Ծ.-ի եւ Է. Օ.-ի հաղորդումների հիման վրա: Վերջիններս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել են, որ ՀՀ ոստիկանության  Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Քաջարանի բաժանմունք, որտեղ իրենց ապօրինի պահել են 5 օր:

Բացի այդ, ըստ հաղորդումների, տրանսպորտային միջոցը զննելու մասին կազմված արձանագրության համապատասխան էջում ոստիկանության հիշյալ աշխատակիցներն ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել, որ արձանագրության կազմմանը մասնակցել է նաեւ Է. Օ.-ն, մինչդեռ իրականում վերջինս նշված գործողությանը չի մասնակցել:

Կատարվում է նախաքննություն: