Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 24-ին, ժամը 18:53-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 27-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մասամբ փակվել է ճանապարհի երթեւեկելի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ 8 քար հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից: