Մարտի 23-ին՝ ժամը 23.00-ին, Գ.Նժդեհի փողոցի թիվ 58 շենքի մոտ միմյանց են բախվել «Մերսեդես», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի և «Օպել»-ի վարորդները, ինչպես նաև վերջինիս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին՝ ժամը 20.50-ին, Մյասնիկյան պողոտայի թիվ 32 հասցեի մոտ միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն» և «Շեվրոլետ» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: