Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ երեկ «Օջախ» ռեստորանում Հայաստանի իշխանական քաղաքական էլիտան նշել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակը: Ներկա են եղել իշխանական էլիտայի բոլոր ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Irakanum.am-ին Հարությունյանի ծննդյան միջոցառումից որոշ  մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես ՀՀԿ-ականները սովորության համաձայն նախ բաժակ են բարձրացրել եւ խմել Սերժ Սարգսյանի կենացը, որից հետո նոր անցել «բուն թեմային»: Կենացների պակաս չի եղել: ՀՀԿ-ականները գովեստի խոսքեր են հնչեցրել Գագիկ Հարությունյանի հասցեին, մաղթելով նրան, որ մինչեւ կյանքի խոր աշուն միշտ լինի «ձիու վրա»:

Գալուստ Գրիգորիչն էլ նկատել է, որ չնայած Գագիկ Հարությունյանը 70 տարեկան է դարձել, սակայն ավելի երիտասարդ է երեւում: Իհարկե սա առաջացրել է ներկաների ծիծաղը:

Ներքաղաքական զարգացումներին եւ ապրիլյան վերադասավորումներին Հարությունյանի ծննդյան օրը հավաքված իշխանական էլիտան չի անդրադարձել:

Irakanum.am