Հրապարակվել է Եկատերինբուրգի ամենաբարձր կառույցի՝ հեռուստաաշտարակի պայթեցման տեսանյութը, որի կառուցումն այդպես էլ ավարտին չէր հասցվել, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»։ Կադրերում երեւում են, թե ինչպես են պայթեցնում հեռուստաաշտարակը, որից հետո այն ընկնում եւ ավերվում է։ Կառույցի բարձրությունը կազմում էր 200 մետր։