Մարտի 27-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Ժան Ասելբոռնը հանդիպում կունենա Ազգային ժողովում, կայցելի Ծիծեռնակաբերդ:

Մարտի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի եւ Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։