Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ 16 մարդ:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Հարձակվողը սպանել է երեք և վիրավորել 16 մարդու»,- ասել է Մակրոնը:

Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, ուրբաթ օրը Ֆրանսիայի անվտագնության աղբյուրները հայտարարել են.«Քարքասոն քաղաքում կրակրել են ոստիկաններից մեկի վրա, ինչից 15 րոպե անց Թրեբես քաղաքում զինված մի մարդ սուպերմարկետում պատանդ է վարցրել մի քանի հոգու:

Թրեբեսի քաղաքապետի փախանցմամբ պատանդներից երկուսն սպանվել և ութ հոգին ազատվել է:

Դեպքի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվել, սակայն ասվում է, որ ոստիկանության աշխատակիցներից մեկը դեռևս պատանդ է պահվում:

Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ պատանդառուն հայտնել է ԻԼԻՊ-ի հետ համախոհության մասին: