Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 22-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, լվացքատան մուտքի մոտ գտնվող աղբարկղից պոլիէթիլենային փաթեթ են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ փաթեթում 7000 դրամ և դեղնականաչավուն, մանրեցված, բուսական զանգվածով լցված 6 փաթեթ է եղել, յուրաքանչյուրը՝ 4 գրամ քաշով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հիմնավորվել է, որ փաթեթը բնակելի գոտու տարածք է անցկացրել հիմնարկի պայմանագրային աշխատակիցներից մեկը՝ դատապարտյալ Վ.Ս.-ին փոխանցելու նպատակով:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: