ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց առաջիկա  օրերի եղանակային  կանխատեսումները:

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ քաղաքացիները մի տեսակ գոլ օդ կզգան: Ջերմաստիճանը  կբարձրանա 5-6 աստիճանով: «Սյունիքի հովտային գոտում կլինի 31-33,  Արարատյան դաշտավայրում եղանակը կլինի 26-28  աստիճան, Տավուշի հովտային գոտում` մինչեւ 28 աստիճան: Լեռնային շրջաններում ջերմաստիճանը կլինի մինչեւ 20 աստիճան: Վաղվա ջերմային ֆոնը նորմայից բարձր կլինի 10 աստիճանով: Մարտի 25-ին ջերմաստիճանը փոքր-ինչ  կնվազի, բայց մարտի 27-ին նորից կբարձրանա»,- ասաց օդերեւութաբանը:

Հարց հնչեց  նաև ջրամբարների թերի  լցվածության  մասին: Գագիկ Սուրենյանի խոսքով՝  դեռ վաղ է խոսել ջրամբարների լցվածության մասին: Ապրիլ-մայիսին տեղումներ կլինեն, անձրեւներ կլինեն, բայց  միայն անձրեւներով ջրամբար չի լցվում: Ամեն դեպքում ապրիլ-մայիսի անձրեւները կմեղմեն վիճակը:
Irakanum.am