Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկազ Բամանյանը նշանակվեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում:

Սակայն մինչ այս պահը ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում այդ մասին զետեղում չկա: ՀԱԿՊ շտաբի պետի տեղակալը դեռեւս գեներալ- լեյտենանտ Նուռլան Օռմանբետովն է:

Բացի այդ ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում ըստ էության թարմացումներ բավականին ուշ են արվում: Հայաստանի մասին տեղեկատվական բաժնում դեռեւս նշված է, որ Հայաստանի պատգամավորների թիվը 131-ն է, ովքեր ընտրվում են 4 տարի ժամկետով: