Այսօր  լրանում է Հայաստանի իշխանական վերնախավի հնաբնակներից ամենահին ներկայացուցիչ, ՍԴ նախկին նախագահ, Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նորըտնիր  ղեկավար Գագիկ Հարությունյանի 70-ամյակը։

Իշխանական վերնախավը այս առիթով հավաքվելու է «Օջախ» ռեստորանային համալիրում, նշելու Հարությունյանի 70-ամյակը:

Հրավիրված են գրեթե բոլորը: Ներկա է լինելու նաեւ Սերժ Սարգսյանը:

Ի դեպ քիչ առաջ ՀՀ ԱԻՆ-ից հայտնեցին, թե Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրի բակում գտնվող ծառը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ կանաչապատման աշխատակիցների ժամանելը: