Եվրամիության գագաթաժողովում որոշում է ընդունվել հետ կանչել ՌԴ-ում ԵՄ-ի դեսպանին:
«Մեր դեսպանին հետ կանչելու որոշում ընդունվեց», — Միության մամուլի ծառայությունից են հայտնել:
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի խոսքով՝ «ՌԴ-ում ԵՄ-ի դեսպանը կոնսուլտացիաների համար հետ է կանչվում Բրյուսել» Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման պատճառով: Ռուսաստանում Եվրամիության դեսպանությունը ներկայում գլխավորում է գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերը: