ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել տարբեր օգտատերերից ստացվող բողոքներն առ այն, որ սոցիալական ցանցերում գտնվող իրենց անհատական էջերին հասանելիություն են ստացել այլ անձինք, ծանոթացել իրենց անձնական նամակագրությանը, փոխել գաղտնաբառը։ Ուստի եւ հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրինակ գործողություններն իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ։
«Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը» քրեորեն հետապնդելի արարք է, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածով։