Արմավիրում 22-ամյա երիտասարդի սպանության հանգեցրած վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի արագ վարելը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 18-ամյա երիտասարդին, մեղմ ասած, դուր չի եկել այն, որ 22-ամյա Նարեկ Պողոսյանը գյուղում մեծ արագությամբ է ավտոմեքենան վարում և այս հարցի շուրջ վիճաբանություն է ծագել:

Արդյունքում երիտասարդները չեն կարողացել զրույցի միջոցով հարցին լուծում տալ և 18-ամյա երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցնել Նարեկ Պողոսյանին, ով հիվանդանոց է տեղափոխվել, սակայն գիտակցության չգալով մահացել է:

Մեզ հայտնի է դարձել նաև, որ 18-ամյա երիտասարդը բանակ պետք է զորակոչվեր, սակայն առողջական խնդիրների պատճառով 6 ամսով նրան տարեկետում են տվել:

Դեպքի վերաբերյալ մեր հարցերին ի պատասխան Քննչական կոմիտեից միայն հայտնեցին, որ կասկածյալը հարցաքննվել է, դեպքի և շարժառիթի վերաբերյալ ցուցմունք է տվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան Արմավիր գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նախնական տվյալներով՝ Նարեկ Պողոսյանին կրծքավանդակի և որովայնի շրջանում դանակի յոթ հարված է հասցրել 1999թ. ծնված երիտասարդ, ով ձերբակալվել է:

Նարեկ Պողոսյանը «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել, սակայն ժամեր անց մահացել է՝ առանց գիտակցության գալու:

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Աղբյուր` Փաստինֆո