ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել Ռուսաստանի 13 ընտրատեղամասերում և արտերկրում գտնվող մեկ ընտրատեղամասում: Այս մասին tass գործակալությանը հայտնել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Բուլաևը: ՌԴ ԿԸՀ անդամ Վասիլի Լիխաչովը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել Ավստրալիայում գտնվող ընտրատեղամասում: Ավելի վաղ ՌԴ ԿԸՀ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահի ընտրություններում խախտումների վերաբերյալ բողոքները քննարկվելու են հինգշաբթի օրը հատուկ ձևավորվող աշխատանքային խմբի կողմից: