Էստոնիայի և Լիտվայի հետ ընկերական հանդիպումներին նախապատրաստվող Հայաստանի հավաքականը երեկ առաջին մարզումն անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Առաջին անգամ մարզմանը մասնակցել է հավաքականի նորեկ արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: Տևական ընդմիջումից հետո ազգային թիմում մարզվել է նաև Գևորգ Ղազարյանը, որը ծանր վնասվածք էր ստացել անցյալ տարվա մարտին Երևանում տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման ժամանակ:

Մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: