ՀՀ ԱԺ-ում ավարտվեց ՍԴ նախագահի ընտրությունը: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ընտրությանը 105 պատգամավորներից մասնակցել է 94-ը:  Քվեախցիկում եղել է 93  քվեաթերթիկ, որից անվավեր են եղել երկուսը:

Հրայր Թովմասյանին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝  27:

Այսպիսով Հրայր Թովմասյանը նշանակվեց ՍԴ նախագահ:

Պատգամավորները շնորհավորեցին նրան: Շնորհակալալան ելույթով հանդես եկավ ՍԴ նորընտիր նախագահը: