ՀՀԿ-ականները հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, եւ հենց նա պետք է դառնա ՀՀ վարչապետ: Վարչապետ դառնալու հավանականությունը երեկ չբացառեց նաեւ ինքը՝ Սերժ Սարգսյանը: Սրան զուգահեռ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը 2018 թվականի 19-ին տեղի ունեցած նիստում որոշել է նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի:

 Մարտի 24-ին էլ  Երեւանում երթ է տեղի ունենալու Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռանալու պահանջով: Facebook սոցաիալական ցանցում «#ՄերժիրՍերժին» ֆեյսբուքյան միջոցառում է ստեղծվել:
Հաշվի առնելով այն հանգամանքները եւ ժողովրդի ընդզվումը հնարավոր է Սերժ Սարգսյանը փոխի իր որոշումը եւ չըդունի ՀՀԿ-ականների՝ վարչապետի պաշտոնում իրեն առաջադրելու առաջարկությունը, Irakanum.am-ը հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից:
Մանրամասները՝  տեսանյութում: