«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 21-ին ժամը 10։00-ից մինչեւ մարտի 22-ը ժամը 08։00-ն կդադարեցվի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արին-բերդի փող․ 2-րդ, 3-րդ, 5-րդ նրբանցքների եւ Նոր Խարբերդ ամառանոցային թաղամասի ջրամատակարարումը։

Իսկ ժամը 11։00-17։00-ն կդադարեցվի Երեւանի Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանների՝ Մ․Հերացու,  Օստրովսկու, Ռոստոմի, Աղյուսագործների, Ծատուրյան փողոցների, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի, Քրիստափորի փող․ 2-րդ նրբանցքի, Չարենցի փող․ 1-ին նրբանցքի, Սարի Թաղի 1-10 շարքերի, Որմնադիրների փողոցի՝ իր նրբանցքներով, Սասունցի Դավթի փող․ 70/1, 70/2, 70/3, Ծխախոտագործների  փող․  50-180, Խորենացու փող․ 168-240, Քրիստափորի փող․ 10-90, Աբովյան փող․ 54, 58 համարների ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: