Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ քիչ առաջ հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը:Այս պահին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լարված իրավիճակ է, ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել դատարանի տարածքում:
Դատարանում հավաքված ամբաստանյալների բազմաթիվ աջակիցներ «ամոթ» վանկարկումներով են ընդունել հրապարակված դատավճիռը: Ներկաներից մի քանիսի ինքնազգացողությունը դատավճիռը լսելիս նույնիսկ վատացել է:
Նրանք բողոքում են դատավճռի դեմ: