ՌԴ Վորոնեժի մարզի Պավլովի շրջանային հիվանդանոցից ստացված տվյալների համաձայն՝ մարտի 20-ի առավոտյան տեղի ունեցած ավտովթարի հետևանքով իրենց մոտ են գտնվում 8 քաղաքացիներ:
Նրանցից 3-ը՝
1. Դավիթ Սարդարյան — 1969թ.,
2. Տիգրան Բաբաջանյան — 1972թ.,
3. Եղիշե Համբարձումյան — 1982թ.,
գտնվում են վերակենդանացման, մյուս 5-ը՝ վիրաբուժական բաժանմունքում…
4. Մելիք Հայրապետյան — 1988թ.,
5. Արկադի Թադևոսյան — 1974թ.,
6. Արմեն Մուրադյան — 1964թ.,
7. Վարյա Օհանյան — 1961թ.,
8. Վազգեն Գևորգյան — 1972թ.: