ԱԺ ՀՀԿ խմբակցությա պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կարծում է, որ Աստված լսել է իրենց ձայնը, եւ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ: Այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սարգսյանի երեկվա հայտարարությանը, թե եթե վարչապետի պաշտոնում առաջադրվի իր թեկնածությունը, ապա դա կլինի մեկ հավելումով: Սերժ Սարգսյանը նաեւ նշել էր, որ քննարկումների վերջնական փուլում նոր ամեն ինչ պարզ կդառնա:

«Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Սարոյանը հայտնեց, թե ինքը որեւէ քննարկման չի մասնակցել: Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ապա ըստ Սարոյանի ժողովուրդն այդքան պարապ չէ:

Այլ մանրամասներ՝ Irakanum.am-ի տեսանյութում: