Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից պահանջում են ցուցմունքներ ամերիկյան եւ բրիտանական իշխանություններին՝ օգտատերերի անձնական տվյալների արտահոսքին նրա ընկերության կապի վերաբերյալ, հաղորդում է BBC-ն։

Ընկերության մեղադրում են, որ չի հայտնել, որ անձնական տվյալները հայտնվել են վերլուծությունների Cambridge Analytica ընկերության ձեռքում, որը օգնել է նախագահ Դոնալդ Թրամփի ընտրարշավին։

Ավելի վաղ Facebook ընկերությունը հայտնել էր, թե արգելափակել է Cambridge Analytica-ի մատչումը իր սերվերներին, քանի որ այդ ընկերությունը Facebook-ի կանոններին հակասող մեթոդներով տեղեկություններ է կորզել։

Երկու ընկերություններն էլ պնդում են, թե հակաօրինական գործողություններ չեն կատարել։ Facebook-ին մեղադրում են, որ անձնական տվյալները կարող էին օգտագործվել քարոզչական նպատակներով, իսկ ազդեցիկ շատ անձինք պահանջում են, որ Ցուկերբերգն անձամբ ցուցմունքներ տա։