Երևանի ավագանու նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ելույթով հանդես եկավ: Նա հայտարարեց, թե «Ելք»-ը ստողծվել է որպես արհեստական միավոր: Նշենք, որ Փոստանջյանը ելույթ ունեցավ այն բանից հետո, երբ այդ խմբակցությունը բոյկոտեց ավագանու նիստը:

««Ելք»-ը ստեղծվել է այն մարդկանց կողմից, ովքեր մի շաբաթ առաջ իրար ուղղակի հայհոյում էին: Հասկանալի է, որ ձեր ստեղծողն այսօր ուղղակի ցանկանում է ձեզ պառակտել, պառակտում է, դա է տեղի ունեանում, այնպես որ այդքան ցավոտ մի վերաբերվեք այդ պառակտմանը կամ ոչ պառակտմանը», — ասաց Փոստանջյանը:

«Ինչ վերաբերում է նրան, որ այս նախագծի հետևում ինչ-որ մարդիկ են կանգնած, այո, ձեր պապաներն են կանգնած եղել այն բոլոր իրադարձությունների հետևում, որը տեղի է ունեցել մեր հանրապետությունում` սկսած 1996 թվականից», — ասաց Զ. Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանը «Ելք»-ից Անահիտ Բախշյանին մեղադրեց «կեղտոտ ու արյունոտ» ձեռքերից մեդալ վերցնելու մեջ:

«Ինչ էր մտածում այդ տիկինը, երբ իր ամուսնու սպանության մեջ մեղադրվող անձի ձեռքերից մեդալ էր ստանում, սա է մեր պատկերը, սա է մեր բարոյականությունը», — նշեց «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավարը:

Զարուհի Փոստանջյանը «Ելք»-ին մեղարդեց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ ընկերություն անելու մեջ:

«Ռոբերտ Քոչարյանի վարչապետությունը սպասարկողները այս մարդիկ են, ովքեր այսօր «Ելք» են ներկայացնում ու նույն Սերժ Սարգսյանին սպասարկողներն էլ եք դուք, այնպես որ` ձեր անունները, ձեր կեղտը կաիրք չկա փաթաթել մեկ այլ ուժի կամ անձի վրա», — հայտարարեց նա: