ՀՀ ոստիկանությունում փոփոխություններն ու նշանակումները շարունակվում են:

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի (Հրեշտակներ) հրամանատար է նշանակվել կապիտան Արսեն Մելքոնյանը: Մինչ այդ նա զբաղեցնում էր 5-րդ գումարտակի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ 5-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնը Արթուր Խուդինյանի ՊՊԾ գնդի հրամանատար նշանակվելուց հետո տեւական ժամանակ թափուր էր մնացել:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Irakanum.am-ի հետ  զրույցում հաստատեց Արսեն Մելքոնյանի նշանակումը՝ 5-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնում: