Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 19-ին, ժամը 14։09-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 15:16-ին:

Այրվել է Կ. Պ.-ին պատկանող թիվ 17 տանը հարակից անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 40 քմ, խոտածածկույթ՝ մոտ 100 քմ եւ աղբ՝ մոտ 5 քմ։