ՀՀ ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանիմասնակցությամբ «Չումբո» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ տարածվածհաղորդագրությունը ապատեղեկատվություն է: Հանդիպումը տեղի է ունեցել տվյալ նախաձեռնության խնդրանքով, որի ժամանակՀՀ ԿԳ նախարարի կողմից շատ հստակ պահանջ է դրվել՝ նախարարություն ներկայացնել գրավոր ծրագիր: Մինչ օրս ՀՀ ԿԳՆ-նորևէ ծրագիր չի ստացել, հետևաբար պայմանավորվածության մասին խոսք լինել չի կարող, ուստի ուսումնականհաստատություններին չի խրախուսվում համագործակցել մի կազմակերպության հետ, որը չունի ԿԳ նախարարության կողմիցհամաձայնեցված և հաստատված ծրագիր:

«Չումբո» նախաձեռնող խումբը խախտել է էթիկայի նորմերը՝ հրապարակելով աշխատանքային հանդիպման մասինիրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն և մոնտաժված տեսագրություն, որը չի բխում ընդհանուր հանդիպմանտրամաբանությունից և հանրային շրջանակներում թյուրընկալումների տեղիք է տվել:

Հանրության շրջանում ապատեղեկատվության տարածումից խուսափելու համար՝ ԿԳՆ-ն պահանջում է տվյալ նախաձեռնողխմբից՝ համացանցից հեռացնել իրականությունն աղավաղող տեսանյութը և հաղորդագրությունը: